Logo

ՊՍԺ-ում գաղտնի քվեարկությամբ ընտրել են թիմի ավագին

13:00 / 23.08.2023• Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Մարկինյոսը կշարունակի կատարել թիմի ավագի պարտականությունները:

L’Equipe-ի հաղորդմամբ՝ ակումբում կայացել է գաղտնի քվեարկություն, և ֆուտբոլիստներն ընտրել են 2023/24 մրցաշրջանում թիմի ավագին:

29-ամյա բրազիլացին մայիսին ակումբի հետ կնքել էր նոր պայմանագիր, որի ժամկետը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ:

Մարկինյոսը ՊՍԺ-ում խաղում է 2013 թվականից: Այս ընթացքում նա թիմի հետ 7 անգամ հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն, 6 անգամ հաղթել է երկրի գավաթը: Ապրիլին նա հատել էր 400 խաղի շեմը ֆրանսիական ակումբում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ