Բրազիլացի 39-ամյա եզրային պաշտպան Դանի Ալվեսը կարիերան կշարունակի Եվրոպայից դուրս: Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով, Ալվեսը կտեղափոխվի մեքսիկական «Պումաս»:
Ալվեսը հուլիսի 1-ին ազատ գործակալի կարգավիճակում հեռացել է «Բարսելոնայից», որի կազմ էր վերադարձել 2021 թվականի աշնանը, սակայն խաղալու իրավունք էր ստացել հունվարին:


