Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ, արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն վատ հուշեր ունի փարիզյան ակումբում աշխատանքից:
«ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ լինելն ամենաանշնորհակալ աշխատանքն է: Բոլորը թերագնահատում են մարզչի գործոնը: Եթե թիմը հաղթում է, դա բացատրվում է ֆուտբոլիստների տաղանդով, եթե պարտվում է, ամբողջ մեղքը բարդվում է մեկ հոգու՝ մարզչի վրա»,- 50-ամյա մասնագետի խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Պոչետինոն ֆրանսիական ակումբում աշխատել է 2021-2022-ին ու նվաճել 3 տիտղոս: Այս տարվա հուլիսին նրան փոխարինել էր ֆրանսիացի Քրիստոֆ Գալյտեն: