Լոնդոնի «Տոտենհեմի» և ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոստովանել է, որ պատրաստ է աշխատանքի անցնել Անգլիայի հավաքականում։
«Իհարկե, իմ հարաբերություններն Անգլիայի հետ միշտ շատ լավ են եղել։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ակադեմիաների հետ, փորձում ենք երիտասարդ խաղացողներ զարգացնել ազգային հավաքականի համար։ Շատ հարմարավետ եմ զգում Անգլիայում: Երբեք չգիտես, թե ինչ կլինի։ Ես բաց եմ առաջարկների համար»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է The Athletic-ը։
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը, սակայն նա կարող է հեռանալ թիմից նոյեմբերի 20-ին Կատարում մեկնարկելիք աշխարհի առաջնությունից հետո։


