Logo

Պոգբա. «Բողոք կներկայացնեմ Մարզական արբիտրաժային դատարան»

19:41 / 29.02.2024Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան Ազգային հակադոպինգային տրիբունալի կողմից չորս տարով որակազրկվելու առնչությամբ հայտարարություն է տարածել:

«Այսօր տեղեկացա Ազգային հակադոպինգային տրիբունալի որոշման մասին, և կարծում եմ, որ այս վճիռը սխալ է։ Տխուր եմ, ցնցված, ինձնից խլել են այն ամենը, ինչին հասել եմ պրոֆեսիոնալ կարիերայում։ Երբ ես ազատվեմ իրավական սահմանափակումներից, ամբողջական պատմությունը պարզ կդառնա, բայց ես երբեք գիտակցաբար կամ միտումնավոր չեմ ընդունել հավելումներ, որոնք խախտում են հակադոպինգային կանոնները:

Որպես պրոֆեսիոնալ մարզիկ, ես երբեք անօրինական նյութերի օգտագործման միջոցով իմ կատարողականությունը չեմ բարձրացրել, երբեք չեմ խաբել իմ գործընկերներին և երկրպագուներին: Ես բողոք կներկայացնեմ Մարզական արբիտրաժային դատարան»,- գրել է 30-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում:

2023թ․ օգոստոսին հայտնի էր դարձել, որ 2018թ. աշխարհի չեմպիոնի դոպինգ թեստի պատասխան դրական է եղել «Ուդինեզեի» դեմ Իտալիայի Ա Աերիայի խաղից հետո։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել էր տեստոստերոնի անթույլատրելի չափաբաժին։ Կիսապաշտպանն անորոշ ժամկետով հեռացվել էր ֆուտբոլից և վերջին շրջանում մարզվում է անհատական ծրագրով։

Հիշեցնենք, որ Պոգբան 2022 թվականի հուլիսին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» է վերադարձել «Յուվենտուս», կիսապաշտպաանը վնասվածքի պատճառով բաց էր թողել նախորդ մրցաշրջանի մեծ մասը։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Պոգբան մասնակցել է երկու խաղի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ