Logo

Պոգբա. «Յամալն ունի մի հատկանիշ, որն ինձ ամենաշատն է զարմացնում»

18:43 / 25.06.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարծիք է հայտնել «Բարսելոնայի» երիտասարդ աստղ Լամին Յամալի խաղի վերաբերյալ, հաղորդում է կատալոնական Sport-ը:

«Նա անհավանական ֆուտբոլիստ է: Յամալն ունի մի հատկանիշ, որն ինձ ամենաշատն է զարմացնում. նրա ֆուտբոլային IQ-ն է, որն ամենևին էլ չի համապատասխանում նրա տարիքին:

Լամինը միշտ անում է այն, ինչ անհրաժեշտ է այդ պահին: Նրա տարիքի ֆուտբոլիստի համար ուղղակի խելահեղ է այդքան արագ ու ճիշտ որոշումներ կայացնելը: Յամալը փայլում է դաշտում՝ չկորցնելով սառնասրտությունը»,- ասել է Պոգբան, որը շուտով կարիերան կշարունակի Լիգա 1-ում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ