Թուրինի «Յուվենտուսն» այլևս հույսեր չի կապում ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ:
Tuttosport-ը գրում է, որ թուրինյան ակումբը պատրաստ է խզել 30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը, որի ժամկետն ավարտվում է 2026թ. ամռանը: «Յուվենտուսը» դժգոհ է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը շատ բարձր աշխատավարձ է ստանում:
Հիշեցնենք, որ Պոգբան 2023/24 մրցաշրջանում մասնակցել է միայն 2 հանդիպման: «Ուդինեզեի» դեմ Ա Սերիայի առաջին տուրի արտագնա հանդիպումից (3-0) հետո կիսապաշտպանը դրական դոպինգ թեստ էր հանձնել: Կրկնակի փորձաքննությունը նույնպես դրական էր եղել: Նրա օրգանիզմում հայտնաբերվել էր տեստոստերոնի անթույլատրելի չափաբաժին։ Ֆրանսիացուն սպառնում է մինչև 4 տարվա որակազրկում:


