Logo

Աղբյուր. Պոգբան մոտ է Լիգա 1-ի գրանդի հետ պայմանագիր կնքելուն

13:07 / 04.06.2025Ֆուտբոլ
null

«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան իր ծառայություններն է առաջարկել «Մոնակոյին», գրում է Footmercato-ն:

Ֆրանսիացին ազատ գործակալի կարգավիճակ ունի, երկար ժամանակ է՝ որակազրկման պատճառով չի մասնակցել ոչ մի խաղի:

32-ամյա ֆուտբոլիստի հետ ցանկանում էր պայմանագիր կնքել «Մարսելը», բայց կիսապաշտպանը նախընտրում է խաղալ «Մոնակոյում», և կողմերն արդեն բանակցում են:

Պոգբան իր կարիերայի ընթացքում երբեք չի խաղացել Լիգա 1-ում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ