Logo

Պոգբան մոտ է խաղադաշտ վերադառնալուն

15:47 / 26.01.2023ՍՊՈՐՏ
Պոլ Պոգբա-Յուվենտուս

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան Թուրինի «Յուվենտուս» վերադառնալուց հետո կարող է անցկացնել առաջին հանդիպումը:

29-ամյա ֆուտբոլիստը ծնկի վիրահատությունից հետո մոտ է ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտ դուրս գալուն, հաղորդում է Sky Sport-ը։

Սպասվում է, որ Պոգբան խաղադաշտ կվերադառնա «Մոնցայի» դեմ Իտալիայի առաջնության 20-րդ տուրի հանդիպմանը, որը կկայանա հունվարի 29-ին:

Այդ մրցավեճում «Յուվենտուսի» կազմ կվերադառնա նաև սերբ հարձակվող Դուշան Վլախովիչը, որը չի խաղացել նախորդ տարվա հոկտեմբերի 25-ից հետո։

Հիշեցնենք, որ Պոգբան իտալական գրանդ էր վերադարձել նախորդ տարվա հուլիսին: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը «Յուվենտուսում» խաղացել էր նաև 2012-2016 թվականներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ