Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարեց, որ ակումբը որոշել է խզել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի պայմանագիրը:
Որոշումն ընդունվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ 31-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալ կդառնա նոյեմբերի 30-ին։
Պոգբան նախկինում հակադոպինգային կանոնները խախտելու համար չորս տարով որակազրկվել էր։ Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) կրճատել է որակազրկման ժամկետը մինչև 1,5 տարի, ԱԱ-2018-ի չեմպիոնը կկարողանա վերսկսել մարզումները 2025 թվականի հունվարին։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանն իտալական գրանդ էր վերադարձել 2022 թվականի հուլիսին, «Յուվենտուսում» խաղացել էր նաև 2012-2016 թվականներին:


