Logo

Պոգբան որոշում է կայացրել ապագայի հարցում

20:22 / 25.03.2025Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան որոշել է կարիերան շարունակել MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամիում», գրում է Fichajes-ը։

Կողմերը բանակցել են և մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ 32-ամյա ֆուտբոլիստի համար վճռորոշ են եղել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիի հետ խաղալու ցանկությունն ու բացառիկ հնարավորությունը։

Դրանից բացի, երբ Պոգբան դոպինգային սկանդալի պատճառով որակազրկված էր, «Ինտեր Մայամին» նրան թույլ է տվել մարզվել ակումբի բազայում` մարզավիճակը պահելու համար։

Ֆրանսիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև իտալական «Ֆիորենտինան», ֆրանսիական «Մարսելն» ու Իսպանիայի Լա լիգայի մի շարք ակումբներ։

Հիշեցնենք, որ Պոգբան 2023թ. սեպտեմբերին երկու անգամ դրական դոպինգ թեստ էր հանձնել, իսկ 2024թ. փետրվարին որակազրկվել էր 4 տարով, սակայն հետագայում պատիժը կրճատվել էր մինչև 1,5 տարի: Նրա որակազրկումը սպառվել է մարտի 11-ին և ազատ գործակալի կարգավիճակ ստացել։ Պոգբայի վերջին ակումբը «Յուվենտուսն» էր, որը նրա հետ պայմանագիրը խզել է 2024-ի հոկտեմբերին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ