Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, 2018թ. աշխարհի չեմպիոն Պոլ Պոգբայի եղբայրը՝ Մաթիաս Պոգբան, ազատազրկման է դատապարտվել, հայտնում է RMC Sport-ը։
Մաթիաս Պոգբան մասնակցել է եղբոր առևանգմանը: Դեպքը տեղի է ունեցել 2022 թվականին, այդ ժամանակ Թուրինի «Յուվենտուսի» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանը հայտարարել էր, որ առևանգիչներն իրենից պահանջել են 13 միլիոն եվրո, բանկային քարտից էլ հափշտակել են 300 հազար եվրո: Պոգբան ասել էր, որ իրեն տարենլմի բնակարան, որտեղմեղադրել են այն բանի համար, որ նա ֆինանսապես չի օգնել իր ընկերներին ֆուտբոլային աստղ դառնալուց հետո: Ի դեպ, 31-ամյա ֆուտբոլիստը նշել էր, որ առևանգիչների մեջ եղել են իր մանկության ընկերները:
34-ամյա Մաթիասը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման: Երկու տարին պայմանական է, կալանավայրում կանցկացնի մեկ տարի և 20 հազար եվրո տուգանք կվճարի:
Հիշեցնենք, որ Մաթիաս Պոգբան ևս ֆուտբոլիստ է, 2022 թվականից ազատ գործակալ է:


