Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան շարունակում է վերականգնվել ծնկի վիրահատությունից:
Goal.com-ի հաղորդմամբ՝ 29-ամյա ֆուտբոլիստի վերադարձը խաղադաշտ կրկին կհետաձգվի: Պոգբան վերականգնողական փուլ է անցնում մարզասրահում և լողավազանում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին կվերադառնա խաղադաշտ «Նապոլիի» դեմ 2023 թվականի հունվարի 13-ին նախատեսված խաղոի,: Բայց այժմ քիչ հավանական է, որ Պոգբան կհասցնի լիովին վերականգնվել մինչև այդ հանդիպումը:
Ամենայն հավանականությամբ, Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում առաջին հանդիպումը կանցկացնի հունվարի վերջնամասում:
Հիշեցնենք, որ Պոգբան վիրահատվել էր սեպտեմբերին: