Լեհաստանի առաջնության 19-րդ տուրում Շեցինի «Պոգոնը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, տանը 0-2 հաշվով պարտվեց Վրոցլավի «Շլյոնսկին»:
Հայ ֆուտբոլիստը խաղը սկսեց մեկնարկային կազմում ու փոխարինվեց 57-րդ րոպեին: Ընթացիկ մրցաշրջանում Բիչախչյանը «Պոգոնի» կազմում անցկացրած 23 խաղում խփել է 4 գոլ ու կատարել 1 ասիստ:
19 խաղից հետո «Պոգոնը» 30 միավորով 5-րդ տեղում է: Առաջատարը «Ռակուվն» է, որը վաստակել է 45 միավոր:
Լեհաստանի առաջնություն, 19-րդ տուր
«Պոգոն» - «Շլյոնսկ»՝ 0-2
Էրիկ Էկսպոսիտո, 48, Ջոն Յեբոա, 85 (11մ)


