Logo

«Պոգոնը» պարտվեց «Լեգիային»․ Բիչախչյանը դարձավ գոլի հեղինակ

00:04 / 28.09.2023Ֆուտբոլ
null

Լեհաստանի առաջնության 6-րդ տուրում «Պոգոնը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը, տանն ընդունել էր «Լեգիային»։ 

Բիչախչյանը տանտերերի մեկնարկային կազմում էր։ Հայ ֆուտբոլիստը գոլի հեղինակ դարձավ 71-րդ րոպեին ու փոխարինվեց 82-րդ րոպեին։ Հանդիպումն ավարտվեց «Լեգիայի» հաղթանակով, որն առաջին կեսի վերջից խաղում էր 10 ֆուտբոլիստներով։ 

Այս արդյունքից հետո «Պոգոնը» մնում է 12 միավորով ու 8-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Լեգիան» բարձրացավ առաջին տեղ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ