Պորտուգալացի ֆուտբոլային գործակալ Պաուլու Բարբոզան ասել է, որ «Պորտուի» գլխավոր մարզիչը հետաքրքրված էր Հայաստանի ազգային հավաքականի և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հաղորդում է Odds.ru-ն:
««Պորտուի» գլխավոր մարզիչը հետաքրքրված էր Սպերցյանի հնարավոր տրանսֆերով, սակայն վերջերս դրա մասին ավելի քիչ են խոսում։ Հնարավոր է՝ հետաքրքրությունը մարել է»,- ասել է պորտուգալացի գործակալը:
Ավելի վաղ 25-ամյա Սպերցյանը հաստատել էր, որ իր տրանսֆերի համար «Կրասնոդարը» պաշտոնական առաջարկ է ստացել անգլիական «Սաութհեմփթոնից»: Չեմպիոնշիփ նահանջած թիմի գլխավոր մարզիչ Ուիլ Սթիլն էլ նշել էր, որ «Կրասնոդարի» ավագն իրենց տրանսֆերային թիրախում է:


