Logo

Պորտուգալական ակումբը պայքարում է Անտոնիի համար

10:17 / 08.08.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Անտոնին կարող է կարիերան շարունակել «Բենֆիկայում», տեղեկացնում է CNN Portugal-ը։

Պորտուգալական ակումբն արդեն 2 առաջարկ է կատարել «Մանչեսթեր Յունայթեդին»։ «Կարմիր սատանաները» բրազիլացու տրանսֆերային իրավունքը ցանկանում են վաճառել 40 միլիոն եվրոյով, բայց նման առաջարկ դեռ ոչ մի ակումբից չեն ստացել։ «Բենֆիկան» հիմա փորձում է վարձակալական հիմունքով ձեռք բերել 25-ամյա ֆուտբոլիստին։ Ակումբների միջև բանակցությունները շարունակվում են։ 

Անտոնին նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդում» 14 խաղում խփեց ընդամենը 1 գոլ։ Եզրային հարձակվողը մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրեց «Բետիսում»՝ 26 խաղում խփելով 9 գոլ, կատարելով 5 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ