Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին խաղում առաջին խաղակեսից հետո 1-5 հաշվով պարտվում է Պորտուգալիայի թիմին։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի գոլը 18-րդ րոպեին խփեց Էդուարդ Սպերցյանը` եզրափակելով Հրանտ-Լեոն Ռանոսի տպավորիչ անցումից հետո կատարած փոխանցումը։
Հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


