Եվրոպական թոփ հավաքականներն ընկերական հանդիպումներ անցկացրին մարտի 26-ին:
Եվրո-2024-ը հյուրընկալող երկիր Գերմանիան տանը 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ Նիդերլանդների հավաքականը նկատմամբ։ Հաշիվը 4-րդ րոպեին բացեց Էյնդովենի ՊՍՎ-ի կիսապաշտպան Ջոուի Վերմանը, որի գոլին Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմից պատասխանեցին «Շտուտգարտի» պաշտպան Մաքսիմիլան Միտելշտադն ու Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգը։
Անգլիայի ու Բելգիայի հավաքականները Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին. գրանցվեց 2-2 հաշիվը։
Բելգիացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիական «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը, իսկ «Երեք առյուծների» գոլերը խփեցին «Բրենթֆորդի» հարձակվող Իվան Թոնին և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ջուդ Բելինգեմը։ Վերջինս իր թիմին պարտությունից փրկեց մրցավարի ավելացրած 5-րդ րոպեին։
Ֆրանսիայի հավաքականը կիսապաշտպան Յուսուֆ Ֆոֆանայի ու հարձակվողներ Ռանդալ Կոլո-Մուանիի և Օլիվյե Ժիրուի գոլերի շնորհիվ արդյունավետ խաղում 3-2 հաշվով հաղթեց Չիլիի թիմին։
Պորտուգալիայի հավաքականը 0-2 հաշվով անակնկալ պարտություն կրեց Սլովենիայից։ Հանդիպումը կայացավ Լյուբլյանայի «Ստոժիցե» ստադիոնում, որտեղ հունիսի 4-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի սլովենացիների հետ։
Ընկերական հանդիպումներ
Գերմանիա - Նիդերլանդներ` 2-1 (տեսանյութ)
Մաքսիմիլիան Միտելշտադտ, 11, Նիկլաս Ֆուլկրուգ, 85 - Ջոուի Վերման, 4
Անգլիա - Բելգիա` 2-2
Իվան Թոնի, 17 (11մ), Ջուդ Բելինգեմ, 90+5 - Յուրի Տիլեմանս, 11, 36
Ֆրանսիա - Չիլի` 3-2
Յուսուֆ Ֆոֆանա, 19, Ռանդալ Կոլո-Մուանի, 25, Օլիվյե Ժիրու, 72 - Մարսելինո Նունյես, 6, Դարիո Օսորիո, 82
Սլովենիա - Պորտուգալիա` 2-0 (տեսանյութ)
Ադամ Գնեզդա, 72, Մաքս Էլշնիկ, 80


