Logo

Պորտուգալիայի ազգային հավաքականը Երևանում է

00:59 / 05.09.2025Ֆուտբոլ
null

Ազգերի լիգայի հաղթող Պորտուգալիայի ազգային հավաքականը ժամանել է Երևան, հաղորդում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիան:

Պորտուգալացիների կազմում Հայաստանի մայրաքաղաք է ժամանել նաև «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, հավաքականի 40-ամյա ավագ, լեգենդար Կրիշտիանու Ռոնալդուն:

Պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն ու հավաքականի ֆուտբոլիստներից մեկը սեպտեմբերի 5-ին` ժամը 12:00-ին, նախախաղային ասուլիսով հանդես կգան «Հանրապետական» ստադիոնի ասուլիսների սրահում, իսկ 18:00-ին մարզում կանցկացնեն ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և ֆուտբոլիստներից մեկի ասուլիսն էլ տեղի կունենա ժամը 13:00-ին, իսկ մարզումը` ժամը 19:00-ին: 

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական ընտրական գոտու F խմբի առաջին տուրի Հայաստան - Պորտուգալիա խաղը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, ժամը 19:45-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ