Պաշտպան Նելսոն Սեմեդուն հեռացել է «Վուլվերհեմփթոնից», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ֆուտբոլիստն անգլիական ակումբից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակում։
31-ամյա պաշտպանը «Վուլվզում» հանդես էր գալիս 2020թ. սեպտեմբերից, 182 խաղում խփել է 3 գոլ, կատարել 11 ասիստ։ Սեմեդուն 2015թ. հոկտեմբերից հրավիրվում է Պորտուգալիայի ազգային հավաքական, մասնակցել է 44 հանդիպման, կատարել է 5 արդյունավետ փոխանցում։


