Պորտուգալիայի հավաքականի ու անգլիական «Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինյան կտեղափոխվի «Բավարիա», տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
29-ամյա ֆուտբոլիստն արդեն Մյունխենում է և գերմանական գրանդի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր, որի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: Պալինյան բուժզննում անցել է նախորդ շաբաթ: «Բավարիան» պորտուգալացու տրանսֆերային իրավունքը գնելու համար «Ֆուլհեմին» վճարելու է 50 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Ժոաու Պալինյան մոտ էր «Բավարիա» տեղափոխվելուն դեռ ձմեռային տրանսֆերային պատուհանին, սակայն կողմերը չհասցրին ավարտին հասցնել գործարքը:
Ավարտված մրցաշրջանում պորտուգալացին «Ֆուլհեմի» կազմում 39 խաղում խփել է 4 գոլ և կատարել է 1 արդյունավետ փոխանցում: Ֆուտբոլիստը մասնակցել է նաև Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ին՝ Պորտուգալիայի հավաքականի բոլոր խաղերում լինելով մեկնարկային կազմում: