Պորտուգալիայի հավաքականի ձախ պաշտպան Նունու Տավարեշը հասցրել է միանալ ազգային թիմին, որը նախապատրաստվում է Հայաստանի հավաքականի դեմ խաղին, գրում է A Bola-ն:
«Լացիոյի» ֆուտբոլիստը Հռոմից ուղիղ չվերթով ժամանել է Երևան, երբ հայտնի է դարձել, որ մկանային վնասվածք է ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային պաշտպան Դիոգու Դալոն:
Տավարեշը հասցրել է սեպտեմբերի 5-ին թիմի հետ մարզում անցկացնել Ավանի ակադեմիայում:
Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի առաջին տուրի Հայաստան - Պորտուգալիա խաղը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, ժամը 19:45-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


