Logo

Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը վերադարձավ Լա լիգա

18:57 / 18.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լա լիգայի նորեկ «Էլչեն» ձեռք է բերել «Լայպցիգի» հարձակվող Անդրե Սիլվայի տրանսֆերային իրավունքը, հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիրը ստորագրել են 1+1 սկզբունքով։

Transfermarkt-ի տվյալներով` «Էլչեն» 29-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1 միլիոն եվրո։

Սիլվան «Լայպցիգում» էր 2021 թ. հուլիսից, 110 խաղում 27 գոլ է խփել, կատարել 20 ասիստ։ Պորտուգալացին իսպանական ակումբներից հանդես է եկել նաև «Սևիլիայում» ու «Ռեալ Սոսյեդադում»։

Սիլվան 2016-23 թթ. հրավիրվել է Պորտուգալիայի ազգային հավաքական, 53 խաղում 19 գոլ ու 4 ասիստ է գրանցել, 2019 թ. դարձել է Ազգերի լիգայի հաղթող:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ