Logo

«Պորտուն» առաջին անգամ նվաճել է Պորտուգալիայի լիգայի գավաթը (ֆոտո, տեսանյութ)

10:46 / 29.01.2023Այլ մրցաշարեր
null

«Պորտուն» «Մագալայշ Պեսոսա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է Լիսաբոնի «Սպորտինգին» ու պատմության մեջ առաջին անգամ նվաճել Պորտուգալիայի լիգայի գավաթը: 

10-րդ րոպեին հաշիվը բացել է կանադացի կիսապաշտպան Ստեֆեն Էուստակիուն, 86-րդ րոպեին վերջնական հաշիվն է ձևակերպել իսպանացի պաշտպան Իվան Մարկանոն:

Մինչև այս «Պորտուն» 4 անգամ խաղացել էր մրցաշարի եզրափակիչում (2010, 2013, 2019, 2020) ու պարտվել: 

Հիշեցնենք, որ «Պորտուն» Պորտուգալիայի 30-ակի չեմպիոն է:

Պորտուգալիայի լիգայի գավաթ, եզրափակիչ

«Սպորտինգ» - «Պորտու»` 0-2

Ստեֆեն Էուստակիու, 10, Իվան Մարկանո, 86

Հեռացում՝ Պաուլինիու, 72

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ