«Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում Մադրիդի «Ռեալի» և «Պորտուի» լեգենդերը բարեգործական հանդիպում են անցկացրել. պորտուգալական ակումբը հաղթել է 1-0 հաշվով։
Խաղի միակ գոլը խփել է սլովակ նախկին պաշտպան Մարեկ Չեխը, որը «Պորտուի» կազմում հանդես է եկել 2006-08 թթ.։
Marca-ն հայտնում է, որ հանդիպմանը ներկա է եղել 70 հազարից ավելի հանդիսական։
«Արքայական ակումբի» կազմից հանդիպմանը մասնակցել են Իկեր Կասիլյասը, Ալվարո Առբելոան, Քրիստիան Կարամբյո, Իվան Կամպոն, Ռոբերտո Կառլոսը, Լուիշ Ֆիգուն, Սանտիագո Սոլարին, Կլարենս Զեդորֆը, Զինեդին Զիդանը, Ռաուլը, Ֆեռնանդո Մորիենտեսը, Սթիվ Մաքմանամանը, Ֆերնանդո Սանսը, Էստեբան Գռաներոն, Ժուլիո Բապտիստան և այլք։
«Պորտուի» կազմից խաղացել են Վիտոր Բայան, Ժոաու Պինտուն, Ռիկարդու Կոսան, Բրունու Ալվեշը, Մարեկ Չեխը, Կոշտինյան, Պաուլու Ասունսաոն, Ժոզե Բոսինգվան, Դերլեյը, Բրունու Վեյլը, Պեդրո Մենդեշը, Դիեգո Ռիբասը, Մաքսի Պերեյրան, Ռուբենս Խունիորը և այլ անվանի նախկին ֆուտբոլիստներ։


