«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը, հաղորդում է A Bola-ն:
«Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա վերաբերյալ անմիջապես ահազանգ կատարեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, սակայն, լուծվեց միայն խաղի ավարտին, երբ պատվիրակը ստուգայց կատարեց»,- ասված է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարության մեջ:
Չնայած հանդերձարանում ունեցած լուսավորության խնդրին՝ «Բենֆիկան» արտագնա խաղում հաղթել է 4-1 հաշվով, իսկ խաղից հետո՝ «լուսավոր» լուսանկար հրապարակել հենց հանդերձարանից:


