UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևն ու ամերիկացի Դասթին Պորյեն անցկացրել են հայացքների մենամարտ, որը թեժ է ստացվել:
Դուելի ժամանակ 35-ամյա Պորյեն նշել է, որ խեղդելու է չեմպիոնին և ստիպելու է ոտքերի տակ աղաչել: Մախաչևի պատասխանից հետո ամերիկացի մարտիկը հայհոյել է: Ծեծկռտուքը կանխելու համար կազմակերպիչները ստիպված են եղել միջամտել:
Հիշեցնենք, որ Մախաչևն ու Պորյեն հունիսի 2-ին UFC 302 մրցաշարի գլխավոր քարտում մենամարտելու են չեմպիոնական գոտու համար:

-31.jpg)
