«Նոթինգհեմ Ֆորեսթի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուն նոր թիմում առաջին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Տոտենհեմից» հեռացվելուն, հայտնում է Sky Sports-ը:
«Սա ֆուտբոլում բնական երևույթ է: Շատ հաճախ դու չես տիրապետում հանգամանքներին:
Տեսե՛ք, թե ինչ աշխատանք է կատարել Նունուն կամ Սթիվ Կուպերը: Նրանք շատ շուտով նորից կլինեն Պրեմիեր լիգայում: Եթե անկեղծ լինեմ, ես չէի սպասում, որ կհեռացվեմ «Տոտենհեմից» տիտղոս նվաճելուց հետո»,- ասել է Պոստեկոգլուն:


