«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուն շուտով կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի, գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավստրալացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված են Լևերկուզենի «Բայերը» և թուրքական «Ֆեներբահչեն»: «Բայերն» օրեր առաջ հեռացրեց Էրիկ տեն Հագին, իսկ «Ֆեներբահչեն»՝ Ժոզե Մոուրինյոյին:
Պոստեկոգլուն «Տոտենհեմի» ղեկին անցկացրեց 2 մրցաշրջան և թիմի հետ կարողացավ նվաճել Եվրոպա լիգայի տիտղոսը, ինչից շաբաթներ անց հեռացվեց պաշտոնից:
Կարդացեք նաև՝


