Անգե Պոստեկոգլուն նշանակվել է «Նոթինգհեմ Ֆորեսթի» գլխավոր մարզիչ, հայտնում է անգլիական ակումբը:
Պայմանագրի մանրամասներ «Անտառայինները» չեն հայտնել:
Ավստրալացին փոխարինել է Նունու Էշպիրիտու Սանտուին, որը պաշտոնանկ էր արվել այսօր:
Պոստեկոգլուն նախորդ 2 մրցաշրջաններում գլխավորել է «Տոտենհեմը», որին օգնել է տիտղոս նվաճել 17 տարվա դադարից հետո:
Պրեմիեր լիգայի մեկնարկային 3 խաղում «Նոթինգհեմը» վաստակել է 4 միավոր և զբաղեցնում է 10-րդ տեղը:


