«Բեշիքտաշի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը համեմատել է հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսիին, որոնց հետ խաղացել է համապատասխանաբար «Յուվենտուսում» ու «Բարսելոնայում»:
«Իմ բախտը շատ է բերել․ խաղացել եմ 2 այլմոլորակայինների հետ, ինչն իր արժեքով համեմատելի է տիտղոսի նվաճման հետ:
Նրանք տարբեր են, բայց միաժամանակ՝ նման: Նրանք ապրում են մրցակցելու և հաղթելու համար, նույնիսկ՝ մարզումների ժամանակ:
Կրիշտիանուին անհանգստացնում է յուրաքանչյուր մանրուք: Բայց չմտածեք, թե Մեսին այդքան էլ քրտնաջան չի աշխատում: Սակայն Լեոն յուրահատուկ շնորհ ունի, նրան ամեն ինչ հնարավորինս հեշտ է տրվում»,- ասել է Պյանիչը Tuttosport-ին տված հարցազրույցում:
Կումանը՝ Պյանիչի մասին. «Նա պարտվեց մրցակցությունը. մենք ավելի ուժեղ խաղացողներ ունենք»