Logo

ՉԼ. Առաջին խաղակեսից հետո «Փյունիկը» նվազագույն հաշվով պարտվում է «Ցրվենա Զվեզդային» (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:47 / 09.08.2022• Հայկական ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է սերբական «Ցրվենա Զվեզդային»:

Առաջին խաղկեսից հետո Սերբիայի չեմպիոնը հաղթում է նվազագույն հաշվով: 28-րդ րոպեին «Փյունիկի» տուգանային հրապարակում գնդակը դիպել է  բրազիլացի պաշտպան Ժունինյոյի ձեռքին, որից հետո հյուրերը 11-մետրանոց հարվածի իրավունք են ստացել: Սերբ հարձակվող Ալեքսանդր Կատաի հարվածից հետո հիանալի սեյվով աչքի է ընկել երևանյան ակումբի դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը:

«Փյունիկի» դարպասին ևս մեկ 11-մետրանոց է նշանակվել 43-րդ րոպեին: Գաբոնցի կիսապաշտպան Գուելոր Կանգան չի վրիպել նշակետից: 

Վիճակագրություն (1-ին խաղակես). 

  • Գնդակին տիրելու տոկոսային հարաբերություն՝ 47%-53%
  • Հարվածներ դարպասի ուղղությամբ՝ 4-8
  • Հարվածներ դարպասին՝ 1-2
  • Անկյունայիններ՝ 0-3
  • Խաղից դուրս վիճակ՝ 0-0
  • Սեյվեր՝ 1-1
  • Խախտումներ՝ 6-4
  • Դեղին քարտեր՝ 2-1
  • Կարմիր քարտեր՝ 0-0

Բուչնևի սեյվը.

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» հաղթել էր 5-0 հաշվով: 

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթահարել էր Ռումինայի չեմպիոն «Կլուժի» արգելքը (0-0, 2-2, 11-մետրանոցներ՝ 4-3): Երկրորդ փուլում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պայքարից դուրս էր թողել Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» (0-1, 4-1)` դառնալով Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս եկած առաջին հայկական ակումբը:

«Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ» դիմակայության հաղթողը որակավորման փլեյ-օֆֆ փուլում ուժերը կչափի «Մաքաբի Հաիֆա» (Իսրայել) - «Ապոլոն» (Կիպրոս) զույգի հաղթողի հետ։ Առաջին խաղում «Մաքաբին» հաղթել է 4-0 հաշվով։

Պարտվողը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում, որտեղ կհանդիպի «Շերիֆ Տիրասպոլ» (Մոլդովա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) զույգի պարտվողին: Առաջին խաղում չեխական ակումբն արտագնա հաղթանակ է տարել 2-1 հաշվով։

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս գալու շնորհիվ «Փյունիկն» առնվազն ապահովել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր:

 

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ