Logo

Չեմպիոնների լիգա. «Փյունիկի» խաղերի ժամանակացույցը որակավորման 2-րդ փուլում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:32 / 14.07.2022• Հայկական ֆուտբոլ
Դյուդելանժ-Փյունիկ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում կմրցի Լյուքսերմբուրգը ներկայացնող «Դյուդելանժի» հետ։

Հայաստանի և Լյուքսերմբուրգի չեմպիոնների առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 19-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին:

Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 26-ին Լյուքսերմբուրգի «Յոս Նոսբաում» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» 2 խաղերի արդյունքում հաղթահարել էր Ռումինայի չեմպիոն «Կլուժի» արգելքը (0:0, 2:2, 11-մետրանոցներ՝ 4:3):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ