VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց «Նոային» ու առավելության հասավ 3-0 հաշվով:
Խփած գնդակով աչքի ընկան բրազիլացի կիսապաշտպան Անդրե Մենսալաոն, ռուս կենտրոնական պաշտպան Միխայիլ Կովալենկոն և նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն:
Անցկացրած 4 խաղից հետո Հայաստանի գործող չեմպիոնը 6 միավորով 7-րդ տեղում է, «Նոան», 4-րդ պարտությունը կրելով մեկնարկային 5 տուրում, 1 միավորով եզրափակում է աղյուսակը:
Հաջորդ տուրում «Փյունիկը» սեպտեմբերի 3-ին կհյուրընկալվի «Լեռնային Արցախին», «Նոան» նույն օրը կընդունի Երևանի «Արարատին»:
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր
«Փյունիկ» - «Նոա»՝ 3-0
Անդրե Մենսալաո, 27, Միխայիլ Կովալենկո, 82, Յուսուֆ Օտուբանջո, 90


