Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի 1-ին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» մրցում է մոլդովական «Շերիֆի» հետ:
Երևանի «Հանրապետական» ստադիոնում ընթացող խաղի առաջին խաղակեսից հետո հաշիվը չի բացվել:
Վիճակագրություն (1-ին խաղակես)
- Գնդակին տիրելու տոկոսային հարաբերություն՝ 53%-47%
- Հարվածներ դարպասի ուղղությամբ՝ 5-0
- Հարվածներ դարպասին՝ 0-1
- Անկյունայիններ՝ 3-0
- Խաղից դուրս վիճակ՝ 1-0
- Սեյվեր՝ 0-0
- Խախտումներ՝ 0-2
- Դեղին քարտեր՝ 0-1
- Կարմիր քարտեր՝ 0-0
Պատասխան հանդիպումը Քիշինևում կայանալու է օգոստոսի 25-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին:
Հիշեցնենք, որ «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում երկխաղյա դիմակայությունում պարտվել էր Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզեդային» (0-5, 0-2), իսկ «Շերիֆը» նույն փուլում պարտություն էր կրել չեխական «Վիկտորիա Պլզենից» (1-2, 1-2):
«Շերիֆին» հաղթելու դեպքում Հայաստանի 15-ակի չեմպիոնը կնվաճի Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր, պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթահարել էր Ռումինայի չեմպիոն «Կլուժի» արգելքը (0-0, 2-2, 11-մետրանոցներ՝ 4-3): Երկրորդ փուլում «Փյունիկը» պայքարից դուրս էր թողել Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» (0-1, 4-1)` դառնալով Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս եկած առաջին հայկական ակումբը:


