VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկն» օգոստոսի 3-ին Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը կանցկացնի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ: Հայտնի է երևանյան թիմի հայտացուցակը, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Դարպասապահներ՝ 1. Դավիդ Յուրչենկո, 16. Վլադ Շահունց, 32. Սերգեյ Միքայելյան, 71. Ստանիսլավ Բուչնև:
Պաշտպաններ՝ 3. Բորիս Վարգա, 4. Ալան Աուսի, 5. Զորան Գայիչ, 6. Ժունինյո,15. Միխայիլ Կովալենկո, 21. Արթուր Ավագյան, 30. Ալեքսանդր Գոնսալես, 57. Արման Եղիազարյան, 62. Ռոբերտ Դեմիրճյան, 95. Անտոն Բրատկով։
Կիսապաշտպաններ՝ 9. Արտակ Դաշյան, 11. Հովհաննես Հարությունյան,13. Գևորգ Նաջարյան, 20. Նեմանյա Մլադենովիչ, 26. Ռենսո Սամբրանո, 29. Եվգենի Կոչուկ, 88. Յուրի Գարեգինյան, 97. Դավիդ Դավիդյան:
Հարձակվողներ՝ 2. Լուկա Յուրիչիչ, 14. Յուսուֆ Օտուբանջո, 70. Ուրոշ Նենադովիչ:
«Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ» խաղի մրցավարական անձնակազմը.
Մրցավար՝ Արթուր Դիաշ (Պորտուգալիա)
Մրցավարի օգնականներ՝ Ռուի Տավարեշ և Պաուլո Սուարեշ (Պորտուգալիա)
4-րդ պաշտոնյա՝ Ֆաբիու Վերիսիմու (Պորտուգալիա)
Հայաստանի և Սերբիայի չեմպիոնների առաջին խաղը տեղի կունենա Բելգրադի «Ռայկո Միտիչ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Պատասխան խաղը նախատեսված է օգոստոսի 9-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մեկնարկը՝ 21:00-ին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» 2 խաղերի արդյունքում հաղթահարել էր Ռումինայի չեմպիոն «Կլուժի» արգելքը (0-0, 2-2, 11-մետրանոցներ՝ 4-3), իսկ երկրորդ փուլում հաղթել էր Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» (0-1, 4-1):
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս գալու արդյունքում «Փյունիկն» ապահովել է առնվազն Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր։


