Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկը» սեպտեմբերի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության H խմբի 2-րդ տուրի հանդիպումը կանցկացնի (20:45):
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը սեպտեմբերի 14-ին «Հանրապետական» մարզադաշտում անցկացրել է նախախաղային մարզում, որից ֆոտոշարք է պատրաստել VNews-ի ֆոտոլրագրող Գրիգոր Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին տուրում «Փյունիկը» Շվեյցարիայում 1-3 հաշվով պարտվել էր «Բազելին», իսկ «Սլովանը», որի կազմում է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, 0-0 հաշվով էր ավարտել Լիտվայի չեմպիոն Վիլնյուսի «Ժալգիրիսի» դեմ հանդիպումը:





















