ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում հուլիսի 18-ին կանցկացվեն եվրագավաթների որակավորման 3-րդ փուլերի վիճակահանությունները:
Հայտնի են Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի՝ «Փյունիկ» (Հայաստան) - «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի հավանական մրցակիցները 3-րդ փուլում, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:00-ին:
«Փյունիկ» (Հայաստան) - «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի հավանական մրցակիցները ՉԼ-ի որակավորման 3-րդ փուլում.
«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
ՀԻԿ (Ֆինլանդիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) զույգի հաղթողը
«Ժալգիրիս» (Լիտվա) - «Մալմյո» (Շվեդիա) զույգի հաղթողը
«Փյունիկ» (Հայաստան) - «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) զույգի պարտվողը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում:
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկի» և Լյուքսերմբուրգը ներկայացնող «Դյուդելանժի» առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 19-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին:
Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 26-ին Լյուքսերմբուրգի «Յոս Նոսբաում» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» 2 խաղերի արդյունքում հաղթահարել էր Ռումինայի չեմպիոն «Կլուժի» արգելքը (0:0, 2:2, 11-մետրանոցներ՝ 4:3):


