Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկի» հայտացուցակը «Ժալգիրիսի» դեմ խաղի համար

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
11:41 / 04.10.2022Կոնֆերենցիաների լիգա
Փյունիկ-Ժալգիրիս

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» հոկտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ուժերը կչափի լիտվական «Ժալգիրիսի» հետ: 

Հայտնի է Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի հայտացուցակը Լիտվայի չեմպիոնի դեմ խաղի համար:

Դարպասապահներ՝ 1. Դավիթ Յուրչենկո, 32. Սերգեյ Միքայելյան, 71. Ստանիսլավ Բուչնև: 

Պաշտպաններ՝ 6. Ժունինյո, 15. Միխայիլ Կովալենկո, 21. Արթուր Ավագյան, 27. Նիկիտա Բարանով, 30. Ալեքսանդր Գոնսալես, 57. Արման Եղիազարյան, 62. Ռոբերտ Դեմիրճյան, 79. Սերգեյ Վակուլենկո, 90. Ալեքսանդր Միլկովիչ, 95. Անտոն Բրատկով։

Կիսապաշտպաններ՝ 9. Արտակ Դաշյան, 10. Ստեֆան Սպիրովսկի, 11. Հովհաննես Հարությունյան,17. Ռոման Կարասյուկ, 23. Արաս Օզբիլիս, 29. Եվգենի Կոչուկ, 88. Յուրի Գարեգինյան:

Հարձակվողներ՝ 2. Լուկա Յուրիչիչ, 14. Յուսուֆ Օտուբանջո, 19. Գրենիկ Պետրոսյան, 77. Դամե Դիոպ, 87. Ալեքսանդր Կարապետյան:

«Փյունիկ» - «Ժալգիրիս» խաղը կմեկնարկի ժամը 20:45-ին:

«Փյունիկի» ու «Ժալգիրիսի» հետ H խմբում ընդգրկված են նաև Սլովակիայի չեմպիոն «Սլովանը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը, և շվեյցարական «Բազելը»:

2 տուրից հետո «Փյունիկը» 3 միավորով H խմբի 2-րդ տեղում է, «Ժալգիրիսը» 1 միավորով 3-րդն է: Խմբի առաջատար «Բազելն» ունի 6 միավոր, իսկ «Սլովանը»՝ 1։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ