Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Երևանի «Փյունիկը» երկխաղյա դիմակայությունում պարտվեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային» (0-5, 0-2) և դուրս մնաց մրցաշարից։
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում, որտեղ կմրցի Տիրասպոլի «Շերիֆի» հետ:
Մոլդովական թիմը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլից՝ երկու խաղերի արդյունքում պարտվելով չեխական «Վիկտորիա Պլզենին» (1-2, 1-2):
«Փյունիկի» և «Շերիֆի» առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 18-ին Երևանում։ Պատասխան խաղը նախատեսված է օգոստոսի 25-ին Մոլդովայում
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս գալու շնորհիվ «Փյունիկն» առնվազն ապահովել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր:


