«Փյունիկի» աջակցության խումբն այսօր այցելել է Ռումինիայի Արմենոպոլիս քաղաքում գործող Հայ Կաթոլիկ եկեղեցի։ Իրադարձության մասին սոցցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել է երևանյան ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։
«Շատ շնորհակալ ենք հայ համայնքի ղեկավարությանը և Կլուժի տարածաշրջանի փոխնահանգապետ Վաքար Շտեֆանին (նրա երակներում հայկական արյուն է հոսում) ջերմ ընդունելության և Ռումինիայի հայ համայնքի պատմությանը ծանոթացնելու համար։
Հուսով եմ՝ այսօր հաջողությունը կուղեկցի մեզ, «Փյունիկը» կկարողանա ուրախացնել իր երկրպագուներին և անցնել Եվրոպայի Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ»,- նշել է Արթուր Սողոմոնյանը։
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Կլուժ» - «Փյունիկ» պատասխան խաղը կկայանա հուլիսի 13-ին, մեկնարկը՝ 22:30-ին: Առաջին հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի:


