Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկն» ու լիտվական «Ժալգիսը» խաղի մեկնարկից առաջ լռության րոպեով հարգել են Ֆուտբոլի Ինդոնեզիայի առաջնության «Արեմա» - «Պերսեբայա» հանդիպումից հետո զոհված երկրպագուների հիշատակը:
Հիշեցնենք, որ հանդիպումը ողբերգական ավարտ էր ունեցել: Տանտերերը 2-3 հաշվով պարտվել էին, որից հետո պարտված թիմի հազարավոր երկրպագուներ ներխուժել էին խաղադաշտ, իսկ ոստիկանությունը կիրառել էր ուժ և արցունքաբեր գազ: Ծեծկռտուքի հետքևանքով զոհվել էր 174 մարդ և կային 80-ից ավելի վիրավորներ:
Ինդոնեզիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում էր կայացրել մեկ շաբաթով դադարեցնել խաղերը։ «Արեմայի» տնային ստադիոնը որակազրկվել է մինչև մրցաշրջանի ավարտը։


