Logo

Fastex ՀՊԼ․ «Փյունիկն» ուժեղ էր «Արարատ-Արմենիայից» (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:52 / 17.10.2022Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի վերջին խաղում գործող չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալեց «Արարատ-Արմենիային» ու հաղթեց 2-1 հաշվով:

8-րդ րոպեին հաշիվը բացեց «Փյունիկի» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն, որը գեղեցիկ հարվածով գրավեց իր նախկին թիմի դարպասը։ 21 րոպե անց հավասարակշռությունը վերականգնեց հյուրերի կոտդիվուարցի հարձակվող Ուիլֆրեդ Էզան: 61-րդ րոպեին տանտերերի հաղթական գոլը խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը:

«Փյունիկը» 10 խաղից վաստակած 18 միավորով չորրորդ տեղում է, «Արարատ-Արմենիան» անցկացրել է նույնքան հանդիպում ու 19 միավորով երրորդն է: Առաջատարը Երևանի «Ուրարտուն է», որն անցկացրել է 11 խաղ և ունի 25 միավոր:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր

«Փյունիկ»  - «Արարատ-Արմենիա»՝ 2-1

Յուսուֆ Օտուբանջո, 8, Հովհաննես Հարությունյան, 61 - Ուիլֆրեդ Էզա, 29

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ