Logo

«Փյունիկը» նոր համալրում ունի

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:00 / 22.01.2022Լուրեր
Պաշտոնական
null

Սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը տեղափոխվել է «Փյունիկ»։

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 27-ամյա սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը։ Նենադովիչը նախկինում հանդես է եկել սերբական մի շարք թիմերում, ինչպես նաև Երևանի «Ալաշկերտում», դանիական «Հորսենսում», Գյումրիի «Շիրակում» և Երևանի «Արարատում»։

Սերբ ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է ղազախական «Տարազը»։ Նշենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Նենադովիչն անցկացրել է 96 խաղ, որոնցում դարձել է 27 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Ուրոշ Նենադովիչին»,- ասվում է ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա