ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգային առաջին անգամ մասնակցող Երևանի «Փյունիկի» Մ18 թիմը առաջին փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվեց ֆրանսիական «Նանտի» հասակակից թիմին:
Երևանյան թիմը գոլերն ընդունեց երկրորդ խաղակեսում:
Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկը՝ ժամը 18:00-ին:
ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգա, առաջին փուլ
«Նանտ» (Ֆրանսիա) - «Փյունիկ» (Հայաստան)՝ 2-0
Էդոդի Մաթեսո, 52, Սթրեդայր Ապուա, 63


