Logo

Պյոտր Յան. «Չիմաևին չենք կարող ռուսական չեմպիոն համարել»

20:53 / 17.08.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթևագույն քաշային կարգի նախկին չեմպիոն Պյոտր Յանը Խամզաթ Չիմաևին չի համարում ռուսական չեմպիոն, հայտնում է Sport24-ը։

«Չիմաևը չի ներկայացնում Ռուսաստանը, և կարծում եմ` նրան չենք կարող համարել ռուսական չեմպիոն։ Տրամաբանական է, չէ՞։ Նա օկտագոն է դուրս գալիս այլ երկրի դրոշի ներքո»,- ասել է 32-ամյա մարտիկը։

UFC-ի միջին քաշային կարգի նորընծա չեմպիոն Չիմաևը, չնայած ունի Ռուսաստանի Դաշնության անձնագիր, ներկայացնում է ԱՄԷ-ն։

UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ