- Հիմա չեմ մտածի այդ մասին։ Վաղը կմտածեմ։
- Պատերազմներ միշտ էլ լինելու են, քանի որ մարդիկ այսպես են ստեղծված։ Կանանց չէ, բայց տղամարդկանց պատերազմ է պետք, այո՛, և պետք է ոչ պակաս, քան կանացի սերն է պետք:
- Քաղաքակրթության փլուզման դեպքում դուք կարող եք վաստակել ոչ պակաս, քան այն ստեղծելով:
- Ինչու՞ անհանգստանալ այն բանի համար, ինչը չես կարող վերադարձնել. պետք է մտածել այն բաների մասին, ինչը դեռ հնարավոր է փոխել:
- Ուժեղ մարդիկ չեն սիրում իրենց թուլության վկաներին:
- Երբ իջնում ես ներքև մինչև վերջ, ճանապարհն այդ կետից արդեն միայն վերև է տանում։
- Ինչու՞ է սրտի հիշողությունն ավելի թույլ, քան ստամոքսի հիշողությունը:
- Կյանքը ցերեկն էլ է իսկական մղձավանջ, այնպես որ գիշերն ինձ ոչինչ չի կարող տանջել:
- Կռիվը նման է շամպայնի. այն խփում է և՛ վախկոտների, և՛ հերոսների գլխին: Ցանկացած հիմար կարող է խիզախ մարդ դառնալ մարտում, երբ ընտրությունը քիչ է. եթե քաջ չլինես, կսպանվես:
- Գեղեցկությունը կնոջը լեդի չի դարձնում:
- Մարդը չի կարող առաջ գնալ, եթե նրա հոգին տառապում է հիշողությունների ցավից։
- Լավ է, երբ կողքիդ տղամարդ կա, երբ կարող ես փաթաթվել նրան, զգալ նրա ուժը և իմանալ, որ խավարից դուրս սողացող լուռ սարսափի ու քո միջև նա է։
- Ես երբեք չեմ եղել նրանցից, ովքեր համբերությամբ հավաքում են փշրանքները, սոսնձում դրանք, հետո իրենք իրենց ասում, որ վերանորոգվածը նորից վատը չէ։ Այն, ինչ կոտրվել է, կոտրված է:
- Ոչ ոք նման եռանդով չի ապացուցում իր ճշմարտացիությունը, ինչպես ստախոսը, ոչ ոք չի ցուցադրում իր քաջությունն այնպես, ինչպես վախկոտն է անում, ոչ ոք չի ցուցադրում իր քաղաքավարությունն այնպես, ինչպես վատ դաստիարակված մարդն է անում։
- Պարտադիր չէ, որ կյանքը մեզ տա այն, ինչ մենք ակնկալում ենք: Մենք պետք է վերցնենք այն, ինչ նա տալիս է, և երախտապարտ լինենք այն փաստի համար, որ այսքանն ունենք, քանի որ կարող էինք շատ ավելի քիչ ունենալ:
Թարգմանությունը՝ Vnews-ի