Logo

Քանի խաղ պահանջվեց Խաշմանյանից ԲԽ-ում իր թիմերի հետ 100 հաղթանակ տոնելու համար

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 17.04.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
17.03.2021 18 round Alashkert Shirak 29 - Քանի խաղ պահանջվեց Խաշմանյանից ԲԽ-ում իր թիմերի հետ 100 հաղթանակ տոնելու համար

20-րդ տուրի հանդիպումներից հետո էլ ավելի սրվեց պայքարը չեմպիոնության համար: Օգտվելով «Արարատի» հերթական «սայթաքումից», «Ալաշկերտը» ստանձնեց միանձնյա առաջատարի դերը:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Դաշտի տերերն ու հյուրերը 2-ական հաղթանակ տոնեցին: Առաջնությունում կայացած 79 հանդիպումներում դաշտի տերերը 30 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 29 անգամ, 20 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

174033563 138961861568014 9138577254598178632 n 960x643 - Քանի խաղ պահանջվեց Խաշմանյանից ԲԽ-ում իր թիմերի հետ 100 հաղթանակ տոնելու համար

Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

4 խաղում խփվեց 12 գոլ: Առաջնությունում կայացած 79 հանդիպումներում 171 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,16 գոլ մեկ խաղում:

2. «Արարատը» 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ զիջելով առաջատարի դիրքը: «Նոայի» հետ առաջնության վերջին 6 հանդիպումներում «Արարատին» չի հաջողվել հաղթել՝ կրելով 4 պարտություն, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին անգամ «Արարատը» «Նոային» հաղթել է 2019թ. սեպտեմբերի 15-ին Գեորգի Չելիձեի խփած միակ գոլի շնորհիվ:

3․ Ընթացիկ առաջնությունում «Նոան» երկրորդ անգամ կամային հաղթանակ տոնեց «Արարատի» նկատմամբ՝ այս անգամ տպավորիչ քամբեքի շնորհիվ: «Արարատի» հետ հանդիպումն ընթացիկ առաջնությունում «Նոայի» ամենագոլառատ խաղն էր, որում ընդհանուր առմամբ 5 գոլ խփվեց: Մինչ այդ «Նոայի» մասնակցությամբ խաղերում առավելագույնը 4 գոլ էր գրանցվել («Արարատ-Արմենիա»՝ 1-3, «Վան»՝ 4-0, «Լոռի»՝ 3-1):

174332222 1200520777070718 8555661492961810687 n - Քանի խաղ պահանջվեց Խաշմանյանից ԲԽ-ում իր թիմերի հետ 100 հաղթանակ տոնելու համար

Դմիտրի Գունկո. «Նոան» մինչև խաղի վերջ պայքարում է, հավատում է հաղթանակին, և դա թիմի ԴՆԹ-ի մեջ է» (տեսանյութ)

4․ «Փյունիկն» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով անդրանիկ հաղթանակը տոնեց՝ առաջին անգամ մեկ խաղում 3 գոլ խփելով: Դա «Փյունիկի» առաջին հաղթանակն էր «Վանի» նկատմամբ, որի դարպասը գրավելու համար փյունիկցիներից 210 րոպե պահանջվեց:

5․ «Արարատ-Արմենիան» Անատոլի Բայդաչնու գլխավորությամբ առաջնությունում առաջին հաղթանակը տոնեց: Առաջնության գարնանային հատվածում դա չեմպիոնի 3-րդ հաղթանակն էր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ