Logo

Qatar Masters. Սարգսյանը ոչ-ոքի գրանցեց Էրգիյասիի հետ և շարունակում է կիսել առաջին տեղը

21:57 / 10.12.2024Շախմատ
null

Դոհայում ընթացող Qatar Masters միջազգային մրցաշարի 7-րդ խաղափուլում Հայաստանը ներկայացնող Շանթ Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի գրանցեց ՖԻԴԵ-ի դասկարգման աղյուսակի չորրորդ տեղը զբաղեցնող, հնդիկ Արջուն Էրգիյասիի (2801) հետ։

Սարգսյանը միավորների քանակը հասցրեց 6-ի և ռուս Անդրեյ Եսիպենկոյի հետ կիսում է առաջին տեղը։ Հայկ Մարտիրոսյանը 4 միավորով բաժանում է 21-43-րդ, Մանուել Պետրոսյանն ու Տիգրան Հարությունյանը 3,5 միավորով` 44-69-րդ տեղերը։

Կատարի մայրաքաղաքում անցկացվող մրցաշարում կկայանա 9 տուր, մրցանակային հիմնադրամը 94250 դոլար է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա